“
Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Չգիտենք ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղցած, ամենազորեղ բժիշկն է:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսիքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... ծաղիկը դրված է մեջտեղը և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... ակներև է, որ միջոցն էլ կա, էն էլ, թե կուզեք՝ առատ-առատ: Հարկավոր է միայն գործի կարևրորության գիտակցությունն ու բարի կամքը:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... ոչ մի մխիթարության նշան չի երևում մեր երկնակամարի վրա. մարդիկ իրար ատում են, կողոպտում են, սպանում են բարոյապես և, ո՜վ ամոթ, իրենց գարշելի բերանն առած՝ ամբողջ օրը ծամում են ազնվությունը և լուսավորությունը:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Տարիներն ամցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում:
- Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք... ու շարունակ սպասում ենք:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու...
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ են:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... կյանքն ինչպես անսահման մեծ է, էնպես էլ փոքր է անսահման: Եվ ահա ընդհարապես ապրում են ավելի նեղ ու փոքրիկ կյանքերով: Կա ազգային կյանք, պետական կյանք, դասակարգային կյանք, կուսակցական կյանք, ավելի՝ նեղ թայֆայական կյանք, թշնամու բանակների պես կանգանծ իրար դեմ մինչև էն պստլիկ ես-ը...
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Մարդիկ քիչ են- գազանները շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին...
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Մարդու ամեն բանը պետք է ներքին դրդումից լինի, և ամեն բան, որ զոռով է արված, ոչ մի համ ու լազաթ չունի:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... կարոտն ինձ համար ամենաթանկագին զգացումն է: Առհասարակ հագուրդը, կուշտ լինելը, ավելի ճիշտ՝ հղփանալը, իջեցնում է մարդուն ներքև: Կարոտից է առաջ գալիս ամեն բարձր բան: Իդեալներն ի՞նչ են որ- հոգու կարոտներ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Մեր կյանքում պակասում են մարդուն աստվածային տիպ պարգևող, ոգի ու ձգտումն ներշնչող վսեմ բաները, նրանց հետ նաև պոեզիան:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Գործիչը եթե պատահմունքով սխալ է արել՝ մենք կլռենք և կաշխատենք նույիսկ զգալ չտալ իրեն, որովհետև սխալական է մարդ արարածը: Գործիչը եթե մի դժբախտ դեպքի պատճառ է դարձել չգիտակցելուց, չհասկանալուց, տգիտությունից՝ մենք նրան կներենք, որովհետև մարդ ամենագետ չի, նա էլ մարդ է ու չի հասկացել: Բայց եթե գործիչը վատություն է անում դիտմամբ, գիտակցաբար և համառում է նրա վրա ու էդպես է իր կյանքի ճամփեն, էլ ոչ լռելու իրավունք ունենք, ոչ ներելու, քանզի էս դեպքում, ս. Գրքի ոճով ասեմ, մեր գործը չի փչանում, այլ աստծո գործը՝ մարդ արարածի բարոյական պատկերն է փչանում:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Լավ մարդ- էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է - և ամենահազավագյուտ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական- զուտ ազգային օրենք...
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով...
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... զարմանլի է, մեր կյանքում իսկի լուսավոր, մխիթարական բան չկա, բարձր բան չկա: Արդյոք իմ հոռետեսությունի՞ց է այդպես, բայց ես հոռետես չեմ. իսկապես չկա:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան
այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը: Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ: Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում: Էսպես է բնության օրենքը: Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն, և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ» և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի: Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան: Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ,բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչ որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ- մի ժողովուրդ թանկ ու համակրելի...
Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հեգեբանությունը:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Իմ կարծիքով ժողովուրդները լավն են առհասարակ, ինչպես որ կառավարություններն էլ վատն են առհասարակ: Եվ ավելացնեմ հիմար են առհասարակ:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
Զարմանալի ժողովուրդ ենք մենք: Հայոց բանաստեղծին ավելի ազդում, վշտացնում է այն, թե ինչու են սև ամպերը կուտկվել Մասիսի ձյունափառ գագաթին- և նա շատ քիչ է նկատում կենդանի հայ գյուղացու ճակատի սև ամպերը:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)
“
... պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:
”
”
Հովհաննես Թումանյան (Մտքեր)